Կոնվերս Բանկը հայտարարում է 25% քեշբեք ուսանողների համար

15.11.2018 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #քեշբեք
Ուսանողների  միջազգային օրվան ընդառաջ՝ Կոնվերս Բանկը հանդես է եկել լոյալության հերթական ակցիայով եւ գործարկված CashBack ակցիայի հնարավորություններից կարող են օգտվել բանկի՝ ուսանող քարտապանները:

«Ակցիայի շրջանակում նոյեմբերի 16-18-ը, բանկն իր ուսանող հաճախորդներին առաջարկում է կատարել անկանխիկ գնումներ բանկի «Ուսանողական», Visa ISIC, ինչպես նաեւ «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի շրջանակում տրամադրված պլաստիկ քարտերով, վճարել Կոնվերս Բանկի POS տերմինալներով եւ ստանալ գործարք/ների գումարի 25%-ի չափով հետվերադարձ»,- ասել են բանկում՝ հավելելով, որ այս տարի, ընդհանուր առմամբ, հաճախորդներին հետ է վերադարձվել ավելի քան 10 մլն դրամ:

Նոյեմբերի 16-ին կամփոփվեն ուսանողների համար գործարկված «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի արդյունքները:

Դրա շրջանակում բանկի քարտերով 100 հազ. եւ ավելի դրամ գումարի չափով անկանխիկ գնումներ կատարած ուսանողները կստանան նվերներ, ինչպես նաեւ բանկի հիփոթեքային վարկավորումից արտոնյալ պայմաններով օգտվելու ու Կոնվերս Բանկում պրակտիկա անցնելու հնարավորություն:

«Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի հնարավորություններից կարող են օգտվել ուսանողական վարկավորման ծրագրում ներառված ԲՈՒՀ-երի ուսանողներ, «Այբ» եւ «Շիրակացի ճեմարան» կրթահամալիրների 12-րդ դասարանի չափահաս աշակերտները եւ շրջանավարտները:

Ակցիայի շրջանակում՝ մինչեւ  դեկտեմբերի 30-ը, շահառուներին 36 ամիս մարման ժամկետով եւ 15% տարեկան դրույքաչափով վարկային սահմանաչափով Mastercard Standard պլաստիկ քարտ կտրամադրվի՝ առանց սպասարկման վճարի:
Դիտում՝ 15750
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW