Լիբանանյան Shielders ընկերությունը կաջակցի ՀԱԱԳ-ին

15.11.2018 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԱԳ #Shielders
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության (ՀԱԱԳ) գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանն այսօր ընդունել է լիբանանյան Shielders ակտուարական եւ խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն Ժակ Ավեդիկիանի գլխավորած պատվիրակությանը:

ՀԱԱԳ-ում նշել են, որ Արմեն Շահնազարյանը ներկայացրել է գործակալության գործունեության հիմնական ուղղությունները, կորպորատիվ նկարագիրը, ինչպես նաեւ մատուցվող ծառայությունները եւ գործիքակազմերը:

Քննարկվել են նաեւ համագործակցության հետ կապված հարցեր, մասնավորապես, կողմերի միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նոր պրոդուկտների, այդ թվում՝ ներքին շուկայում ապահովագրության պրոդուկտի ներդրման համար անհրաժեշտ ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

Shielders-ի ներկայացուցիչները, կարեւորելով եւ բարձր գնահատելով ՀԱԱԳ գործունեությունը արտահանման խթանման գործում, պատրաստակամություն են հայտնել աջակցելու ընկերությանը:
Դիտում՝ 1105

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW