Արարատբանկը հիփոթեքային ակցիա է գործարկում

15.11.2018 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արարատբանկ #հիփոթեք
Արարատբանկն այսօրվանից մինչեւ դեկտեմբերի 25-ը ներառյալ հայտարարել է «Ամանորին ընդառաջ» ակցիա՝ հիփոթեքային վարկերի համար:

«Ակցիայի շրջանակում անշարժ գույքի ձեռքբերման նպատակով կտրամադրվեն դոլարային վարկեր՝ առանց բանկի կողմից գանձվող վարկային հայտի ուսումնասիրության, միանվագ սպասարկման վճարների, առանց գույքի գնահատման, նոտարական եւ կադաստրի պետական կոմիտեին վճարվող վճարների:

Ակցիայի շրջանակում վարկերի տարեկան տոկոսադրույքը սահմանվել է 8,5%, մարման առավելագույն ժամկետը՝ 15 տարի:

Ակցիան գործում է ինչպես նոր վարկերի, այնպես էլ այլ ֆինանսական հաստատություններից տրամադրված հիփոթեքային վարկերի տեղափոխման դեպքում»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում հիշեցրել են, որ վարկի տարեկան փաստացի առավելագույն տոկոսադրույքը 8,98% է:
Դիտում՝ 14750

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW