«Արզնու տոհմային ԹՏԽ»-ն տուգանվել է 20 մլն դրամով

14.11.2018 | 13:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արզնի կաթ #ՏՄՊՊՀ
«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը տուգանվել է 20 մլն դրամով՝ անբարեխիղճ մրցակցության դրսեւորման եւ սպառողներին մոլորեցնելու համար։

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) նշել են, որ ընկերության «քաղցրասերուցքային կարագ»-ի բաղադրության մեջ ընդհանրապես բացակայում է կովի կաթը եւ այն 100 %-ով բուսական ծագման է։

Հանձնաժողովում հրավիրված լսումների ընթացքում «Արզնի կաթ»-ի ներկայացուցիչները հակառակն ապացուցող որեւէ փաստ, մասնավորապես նույն խմբաքանակից կատարված փորձաքննության արդյունքներ կամ այլ փաստեր չեն ներկայացրել:
Դիտում՝ 854

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW