Ռոբերտ Քոչարյանը հույս ունի, որ մինչեւ այս տարեվերջ Հայաստանյան շուկայում կսկսեն աշխատել գերմանական եւ ֆրանսիական ապահովագրական ընկերություններ

10.10.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 10 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հույս է հայտնել, որ մինչեւ այս տարեվերջ հայաստանյան շուկայում կսկսեն աշխատել գերմանական եւ ֆրանսիական ապահովագրական ընկերություններ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հատուկ թղթակիցը Բրյուսելից, Հայաստանի նախագահն այդ մասին ասել է հոկտեմբերի 9-ին` հանդես գալով հայ-բելգիական բիզնես-ֆորումում:

Նախագահը նշել է, որ վերջին ժամանակահատվածում “մենք մաքրել ենք ապահովագրական դաշտը օրեսդրության խստացման ճանապարհով, որպեսզի շուկայում մնան միայն այն ընկերությունները, որոնք իսկապես մասնագիտանում են ապահովագրական ոլորտի աշխատանքում”: Պետության ղեկավարի խոսքերով, Հայաստանի ապահովագրական ոլորտի արդիականացման օրենսդրության բարեփոխումները գրեթե ավարտված են:

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ HSBC-Հայաստան բանկը նույնպես հայտարարել է Հայաստանում ապահովագրական ընկերություն ստեղծելու մտադրության մասին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6226

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW