Հայաստանյան մի շարք բանկերի մասնագետներ այսօր Երեւանում, SME Banking Club-ի սեմինարի շրջանակում, հնարավորություն են ունեցել ծանոթանալու ՓՄՁ ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին եւ տնտեսության մի շարք ոլորտներում գործող ՓՄՁ վարկավորման հնարավորություններին։ Սեմինարն անցկացվել է Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ: 05.11.2018 | 12:28 Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ Երեւանում կանցկացվի SME Banking Club-ի սեմինարը SME Banking Club-ի հիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Անդրեյ Գիդուլյանն ասել է, որ նման սեմինարի անցկացման նպատակը լավագույն փորձի փոխանակումն է՝ Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար։ «Մենք այսօր փորձում ենք նոր խթան հաղորդել բանկային համակարգին՝ ցույց տալով որոշակի հաջողված փորձեր, նաեւ խրախուսում ենք ավելի ժամանակակից համակարգերի կիրառումը»,- ասել է նա:Անդրեյ Գիդուլյանը նշել է, որ SME Banking Club-ը համագործակցում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ֆինանսական կառույցների, այդ թվում՝ առեւտրային բանկերի հետ։«Մենք ՓՄՁ-ներին մատուցվող տարբեր ծառայությունների միջոցով փորձում ենք բարձրացնել ֆինանսական ծառայությունների արժեքը եւ որակը»,- ընդգծել է SME Banking Club-ի հիմնադիրը։Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Ռոստոմ Բադալյանն էլ հույս է հայտնել, որ նման միջոցառումները կնպաստեն Հայաստանում ՓՄՁ ոլորտի արագ զարգացմանը։ «Այդ ոլորտը ցանկացած տնտեսության շարժիչ ուժն է, ուստի, դրա զարգացումը շատ կարեւոր է մեզ համար»,- ասել է նա։ Ռոստոմ Բադալյանը կարեւորել է ՀՀ բանկային տեխնոլոգիաների կատարելագործումը եւ ժամանակակից ու համապարփակ վարկային պրոդուկտների ներդրումը:«Ակնկալում ենք, որ նման միջոցառումների արդյունքում կստեղծվի հարթակ, որի շրջանակում արդյունավետ համագործակցությունը նախադրյալ կդառնա ՓՄՁ ֆինանսավորման ոլորտի հետագա զարգացման համար»,- ասել է Ռոստոմ Բադալյանը: Tweet Դիտում՝ 2287