«Զեյթուն 3» բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման ծրագրի ֆինանսավորման նպատակով հայտարարվել է հիփոթեքային վարկավորման մրցույթ ՀՀ բանկերի եւ վարկային կազմակերպությունների միջեւ: Մրցույթի հաղթող է դարձել ՎՏԲ-Հայաստան Բանկը, որը ներկայացրել է հետեւյալ առաջարկը՝ - կանխավճար՝ սկսած 3%-ից,- տարեկան տոկոսադրույք՝ 6,9% (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 7,2%):- մարման ժամկետ՝ մինչեւ 30 տարի:Բանկում նշել են, որ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագիրն իրականացվում է «Բնակարան երիտասարդներին» պետական կազմակերպության ֆինանսավորմամբ: Ինչպես եւ բոլոր նմանատիպ հիփոթեքային վարկավորման ծրագրերի դեպքում, «Զեյթուն 3» ծրագրով հաճախորդի եւ նրա վճարունակության նկատմամբ բոլոր նվազագույն պահանջները սահմանվում են ֆոնդավորող կազմակերպության կողմից: «Բնակարան երիտասարդներին» կազմակերպության պահանջները «Զեյթուն 3» նախագծով մնացել են անփոփոխ՝ համեմատած ավելի վաղ իրականացված նմանատիպ հիփոթեքային վարկավորման ծրագրերի հետ:«Բնակարան երիտասարդներին» կազմակերպության կողմից սահմանված մանրամասն պայմաններին/պահանջներին կարելի է ծանոթանալ այստեղ: «Հատուկ ուշադրություն դարձնելով հիփոթեքային ոլորտի զարգացմանը եւ գիտակցելով հիփոթեքային վարկավորման կարեւորությունը՝ որպես երկրի տնտեսական եւ սոցիալական զարգացման էական գործոն, ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրելու է վարկեր ոչ միայն լավագույն պայմաններով, այլ նաեւ սեղմ ժամկետներում»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 6257