Հայաստանն ու Արցախը մասնակցել են London World Travel Market-ին

07.11.2018 | 16:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#London World Travel Market #ԱԳՆ
Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը կազմակերպել էր հայաստանյան զբոսաշրջային գործակալությունների մասնակցությունը  նոյեմբերի 5-7-ը Լոնդոնում անցկացված Համաշխարհային զբոսաշրջության ցուցահանդեսին (London World Travel Market)։

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ հայկական տաղավարում ներկայացված է եղել նաեւ Արցախը՝ ի դեմս Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի եւ զբոսաշրջային գործակալության։

Արցախի ներկայացուցիչները միջոցառմանն իրենց մասնակցությունն ավարտել են նոյեմբերի 6-ին եւ վերադարձել հայրենիք։

Հայաստանը ներկայացնող ընկերությունները շարունակել են մասնակցել ցուցահանդեսին նաեւ նոյեմբերի 7-ին։

«Արցախի մասնակցության երկու օրերին էլ ադրբեջանական կողմը բողոք է հղել կազմակերպիչներին՝ պահանջելով տաղավարից հեռացնել Արցախ անվանումն ու նյութերը։ Սակայն հայկական կողմը միջոցառման կազմակերպիչների հետ տարված աշխատանքի արդյունքում ապահովել է Արցախ անվան գործածումը եւ տաղավարում առկա բոլոր նյութերի հասանելիությունը տաղավարի հյուրերին։ Արցախյան կողմը կարողացել է հաջողությամբ ներկայացնել երկրի զբոսաշրջային հնարավորությունները, ինչպես նաեւ՝ հաստատել գործնական կապեր»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:
Դիտում՝ 5493

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW