Երեւան, 5 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալությունն այսօր հայտարարել է SMS-հաղորդագրությունների միջոցով Երեւանի “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի չվացուցակի տեղեկացման ծառայության կոմերցիոն գործարկման մասին: Ծառայությունը մատուցվում է “Ավիաինֆոտել” ընկերության հետ համագորժակցության շնորհիվ, որը հանդիսանում է “Զվարթնոց” օդանավակայանի պաշտոնական IT-գործընկերը: Նախագծի տեխնիկական գործընկերն է “Մոբբիս” ընկերությունը: SMS-հաղորդագրությունների միջոցով տրամադրվող տեղեկությունները ստացվում են անմիջականորեն Օդանավակայանի համալիր կառավարման տեղեկատվական համակարգից (TAMIS) եւ նույնական են ՙԶվարթնոցի՚ ուղեւորական տերմինալների մոնիտորներին ներկայացված տեղեկատվության հետ: Մեկնման մասին տեղեկություն ստանալու համար “ԱրմենՏելի” եւ “Վիվասելի” բաժանորդն իր բջջային հեռախոսից պետք է 1500 կարճ համարին ուղղարկի Z տառը (space) եւ չվերթի համարը: Օրինակ` Z 642: Իր հարցմանն ի պատասխան բաժանորդը կստանա մեկ, կամ երկու SMS-հաղորդագրություն: Ժամանման մասին տեղեկություն ստանալու համար “ԱրմենՏելի” եւ “Վիվասելի” բաժանորդն իր բջջային հեռախոսից պետք է 1500 կարճ համարին ուղղարկի Z տառը (space) եւ չվերթի համարը: Օրինակ` Z 110: Իր հարցմանն ի պատասխան բաժանորդը կստանա մեկ, կամ երկու SMS-հաղորդագրություն: Ծառայության արժեքն է 150 դրամ (ներառյալ ԱԱՀ): Մանրամասն տեղեկությունների համար այցելեք http://www.1500.am/aeroport.html.: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 11860