Կոնվերս Բանկը սկսել է ագրոլիզինգի ծրագրով վարկավորումը

02.11.2018 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ագրոլիզինգ
Կոնվերս Բանկը սկսել է «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ Լիզինգի պետական աջակցության ծրագրի» շրջանակում վարկավորումը:

Բանկում նշել են, որ այս տարվա ընթացքում սա գյուղատնտեսության ոլորտում պետական սուբսիդավորմամբ իրականացվող երրորդ ծրագիրն է, որին միացել է Կոնվերս Բանկը:

«Ծրագրի շրջանակում վարկավորումն իրականացվում է դրամով՝ մինչեւ 8 տարի մարման ժամկետով: Վարկավորման տարեկան առավելագույնը տոկոսադրույքը 11% է, որից 7%-ը սուբսիդավորում է պետությունը: Այնպես որ, շահառուների համար տոկոսադրույքը կազմում է ընդամենը 4%»,- նշել են բանկում:

Ծրագրի շրջանակում վարկային միջոցները կարող են ուղղվել գյուղատնտեսության տարբեր ոլորտների, այդ թվում՝ անասնաբուծության, բուսաբուծության (այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն), սառնարանային տնտեսության (այդ թվում՝ կաթի մթերման կայաններ), սպանդանոցային, ագրովերամշակող արդյունաբերության համար գյուղսարքավորումների ձեռքբերմանը:

Կոնվերս Բանկը մասնակցում է նաեւ «ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին» եւ «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին», ինչպես նաեւ վարկավորում է իրականացնում սեփական ռեսուրսներով:

Հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ տարեսկզբի համեմատ, Կոնվերս Բանկի գյուղվարկավորման ընդհանուր պորտֆելն աճել է 51%-ով եւ կազմում է շուրջ 9,6 մլրդ դրամ:
Դիտում՝ 8555
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW