Այսօր՝ հոկտեմբերի 31-ին՝ Խնայողությունների միջազգային օրը, Հայէկոնոմբանկը միացել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» նախասրահում տեղի ունեցող Խնայողությունների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:Բանկում նշել են, որ «այն լի էր բազմաթիվ հետաքրքիր հանդիպումներով, քննարկումներով, ցուցադրություններով, խաղերով, ներկայացումներով»:«Բանկն իր տաղավարում ներկայացրել է Ժամկետային ավանդատեսակներից «Ժամկետային» եւ «Հարմար-նոր» ավանդատեսակները՝ 20-ից 728 օր ժամկետով՝ մինչեւ 10% տարեկան տոկոսադրույքով, կուտակային ավանդներից՝ «Մանկական» եւ «Կամավոր կուտակային» ավանդատեսակները, որոնց դեպքում ավանդատուի տոկոսագումարները եռամսյակային կամ կիսամյակային կտրվածքով կապիտալացվում են, ինչպես նաեւ ավանդատուներին տրամադրվող արտոնյալ ծառայությունները: Էքսպոյի մասնակիցները ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները»,- ասված է հաղորդագրությունում: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ Կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի եւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի համագործակցությամբ եւ ՀՀ առեւտրային բանկերի մասնակցությամբ: Tweet Դիտում՝ 2304