Երեւան, 4 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ” հայտարարել է մի շարք նոր վարկային ակցիաների մասին: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին բանկի մամլո ծառայությունում, ս.թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ 2008 թ. մարտի 1-ը կգործի վարկավորման “4x4” նոր ծրագիրը` հատուկ աշուն-ձմեռ սեզոնին չորս քարշակ անիվներ ունեցող ավտոմեքենաներ ձեռք բերման համար: Վարկը կտարամդրվի 5 տարի մարման ժամկետով, գնահատված արժեքի 20-50% կանխավճարով, տարեկան 14-15% տոկոսադրույքով Ս.թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ 2008 թ. ապրիլի 7-ը կգործի “Կանայք ղեկին” ակցիան, որի շրջանակներում 25 տարին լրացած իգական սեռի ներկայացուցիչներին կտրամադրվեն ավտովարկեր հատուկ պայմաններով` 4 տարի մարման ժամկետով, տարեկան 14% տոկոսադրույքով, վարկ/գրավ հարաբերակցությունը կկազմի գնահատված արժեքի մինչեւ 70%-ը: “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը նաեւ առաջարկում է վթարված ավտոմեքենաների վերանորոգման վարկ, որը կտրամադրվի 2 տարի մարման ժամկետով, տարեկան 16% տոկոսադրույքով, մինչեւ 1.5 մլն դրամի չափով: Հոկտեմբերի 1-ից “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ն առաջարկում է հիփոթեքային վարկավորման նոր ապրանքատեսակ` “Նոր կյանք նոր բնակարանում”: Բանկի չափորոշիչներին համապատասխան նորապսակներին հիփոթեքային վարկ կտրամադրվի 15 տարի մարման ժամկետով, տարեկան 11% տոկոսադրույքով: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7571