Visa համակարգի բոլոր զեղչերը հասանելի կլինեն Կոնվերս Բանկի կայքում

30.10.2018 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Visa #Կոնվերս Բանկ
Վիզա վճարահաշվարկային համակարգի կողմից առաջարկվող զեղչերի մասին տեղեկատվությունն այսուհետ հասանելի կլինի Կոնվերս Բանկի պաշտոնական կայքում:

Բանկում նշել են, որ ծառայությունը ներդրվել է Visa վճարահաշվարկային համակարգի հետ համագործակցության շրջանակում:

«Կոնվերս Բանկը Հայաստանում միակ բանկն է, որը հնարավորություն է տալիս օնլայն երկու հարթակներում՝ բանկի կայքում ու ֆեյսբուքյան էջում ամբողջական, ամենաթարմ տեղեկատվությունը ստանալ աշխարհի տարբեր երկրներում Visa քարտապանների համար գործարկված զեղչային ակցիաների, այդ թվում՝ լոկալ զեղչային առաջարկների մասին»,- նշել են բանկում:

Կայքում եւ Ֆեյսբուքում տեղեկատվությունը սինխրոնացված է Visa վճարահաշվարկային համակարգի կողմից հրապարակվող ինֆորմացիայի հետ, ինչի շնորհիվ Կոնվերս Բանկի հաճախորդներն անմիջապես կարող են տեղեկանալ նոր առաջարկների մասին: Գործում է նաեւ նախընտրելի չափորոշիչների (տարածաշրջան, քարտի տեսակ, ծառայության տեսակ եւ այլն) մուտքագրմամբ որոնման գործառույթ:

«Կոնվերս Բանկը պարբերաբար իրականացնում է լոյալության տարբեր ծրագրեր՝ հաճախորդներին առաջարկելով զեղչեր, կատարած անկանխիկ գնումների դիմաց բոնուս-միավորներ, cashback ակցիաներ եւ այլն: Այս առաջարկը հաճախորդների խրախուսմանն ուղղված հերթական նախաձեռնությունն է, որը կհետաքրքրի թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում անկանխիկ գործարքներ իրականացնողներին»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 8561
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW