Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) պատրաստում է ավելի քան $50 մլն արժողությամբ Կովկասում ամենախոշոր բանկային նախագծերից մեկը, որին կմասնակցի Ադրբեջանի առաջին հնգյակում գտնվող բանկերից մեկը: Բացի այդ, ինչպես հայտնել են ԱԶԲ Բաքվի գրասենյակում, մոտ օրերս բանկը նախատեսում է հաստատել $10 մլն վարկի տրամադրումն ադրբեջանական Bank Respublika-ի համար: Դա կլինի ԱԶԲ-ի երկրորդ վարկային գիծը Bank Respublika-ի համար: $5 մլն չափով առաջին գիծը բացվել է 2007 թ. սկզբին: Tweet Դիտում՝ 7502