Վարչապետը հանդիպել է գործարարների հետ

27.10.2018 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի Գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահության անդամների հետ:  

«Քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտում բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող տարբեր հարցեր: Զրուցակիցները ներդրումային միջավայրի առողջացման առումով ընդգծել են կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերի կարեւորությունը եւ շեշտել, որ դրանից առավելապես շահելու է բիզնես հանրությունը, այդ թվում՝ ՓՄՁ սուբյեկտները: Անդրադարձ է կատարվել նաեւ կառավարության եւ բիզնեսի միջեւ արդյունավետ երկխոսության ու հետադարձ կապի ապահովմանն ուղղված հարցերի», - հաղորդում է կառավարության մամուլի ծատայությունը հոկտեմբերի 26-ին կայացած հանդիպման մասին:
Դիտում՝ 2845

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW