Տնտեսական իրավիճակն ու առկա միտումները՝ թվերով
26.10.2018 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն






6,5% տնտեսական ակտիվություն
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած՝ 9 ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6,5%, որն ավելի բարձր է 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրված՝ 5,8% ցուցանիշից, իսկ արտահանման ոլորտում արձանագրվել է 11,5% աճ:
Արդյունաբերության ոլորտում արձանագրվել է նպատակադրվածին բավական մոտ ցուցանիշ՝ 4%՝ ծրագրված 5%-ի փոխարեն, շինարարության ոլորտում՝ 7,6%՝ ծրագրված 6,1%-ի փոխարեն, ծառայությունների ոլորտում՝ 19,1%՝ ծրագրված 8%-ի փոխարեն:
Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ առավել խոշոր 275 արդյունաբերական ձեռնարկությունների արտադրական տվյալների մոնիթորինգի արդյունքում 9 ամսվա հանրագումարով թողարկվել է 875 մլրդ դրամի արտադրանք, որն անվանական արժեքով հավասար է 2017թ. նույն ժամանակահատվածի արտադրանքին:
Տնտեսական ցուցանիշների վրա ազդած 3 ոլորտները
Դիտարկվել են տնտեսական ցուցանիշների վրա առավել մեծ ազդեցություն ունեցող ոլորտները՝ լեռնահանքային արդյունաբերություն, կոնյակագործություն եւ մետաղների ձուլում: Մնացած ձեռնարկությունները, որոնք թողարկում են արդյունաբերական արտադրանքի 30%-ը եւ գործում են տեքստիլ արդյունաբերության, դեղագործության, սննդի վերամշակման եւ այլ ոլորտներում, արձանագրել են մոտ 30%-ով արդյունաբերական արտադրանքի աճ:
Հարկահավաքման նախանշված ցուցանիշները կապահովվեն
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է 2018թ. 9 ամսվա կտրվածքով հարկերի հավաքագրման ուղղությամբ արձանագրված միջանկյալ ցուցանիշների մասին՝ նշելով, որ 2018թ. համար նախանշված ծրագրային ցուցանիշները մինչեւ տարեվերջ կապահովվեն:
Տարին կամփոփվի 3% գնաճի շրջանակում
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ 2017թ. համեմատ ցուցանիշները դրական են, եւ կանխատեսվում է, որ ԿԲ այսօրվա ունեցած գործիքակազմով տարին կամփոփվի 3,3-3,5%, հնարավոր է՝ նաեւ 3% գնաճի շրջանակում, ինչը նշանակում է, որ կանխատեսված 4 եւ ավելի բարձր տոկոսին գնաճը չի հասնի:
Հիփոթեքային վարկերի ծավալն աճել է 10,5%-ով
Անդրադառնալով բանկային համակարգի զարգացմանը՝ ԿԲ նախագահը նշել է, որ ավելանում է վարկավորումը. տարեսկզբից հիփոթեքային վարկերի ծավալն աճել է 10,5%-ով՝ 22 մլրդ դրամով, ընդհանուր ծավալն այս պահին կազմում է 231 մլրդ դրամ: Բիզնես վարկերի ծավալում հիմնականում աճել են արդյունաբերությանը եւ գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերը:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին եւս մեկ անգամ անդրադառնալ խոշոր ծրագրերի արդյունավետությանը, մասնավորապես ճանապարհաշինական, էներգետիկ, ջրային ենթակառուցվածքների եւ կոշտ թափոնների կառավարման ոլորտներում՝ հետագա անելիքները հստակեցնելու, ինչպես նաեւ զարգացման նոր ծրագրեր մշակելու համար:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: