ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված համակարգի» («GSP+») շրջանակում հոկտեմբերի 23-ից ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում տեղի են ունեցել եռօրյա աշխատանքային հանդիպումներ եւ քննարկումներ՝ ԵՄ կողմից տրամադրվող արտոնյալ առեւտրային համակարգի (GSP+) ծագման կանոնների իրականացման գործընթացի վերաբերյալ:Նախարարության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են ԵՄ արտոնությունների ընդհանրացված համակարգի «GSP+» ներքո ծագման կանոնների գործնական կիրառմանը, ապրանքների ծագման չափանիշներին, ծագման կանոնների հավաստիացմանը եւ «Գրանցված արտահանողների համակարգում» (REX) արտահանողների գրանցում եւ վարչական համագործակցություն իրականացնելու գործընթացներին առնչվող հարցեր:2014թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունն օգտվում է ԵՄ կողմից կայուն զարգացման եւ արդյունավետ կառավարման համար տրամադրվող նոր՝ «Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առեւտրային ռեժիմից: «GSP+» առեւտրային ռեժիմը հնարավորություն է ընձեռում Հայաստանին տեղական ծագման ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:2018թ. հունվարից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է «GSP+» արտոնյալ առեւտրային ռեժիմի շրջանակում ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային «Գրանցված արտահանողների համակարգը» (REX):Արտադրողները եւ արտահանողները տեղական ծագման ապրանքները ԵՄ շուկա արտահանելու նպատակով կարող են գրանցվել REX էլեկտրոնային համակարգում: Համակարգում գրանցումը հնարավորություն է տալիս «GSP+» արտոնյալ առեւտրային ռեժիմի շրջանակում ԵՄ արտահանումներն իրականացնել առանց ծագման երկրի Ա ձեւի հավաստագրի՝ յուրաքանչյուր արտահանման դեպքում ներկայացնելով միայն ծագման հավաստման հայտարարություն:Ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային «Գրանցված արտահանողների համակարգում» (REX) գրանցումն իրականացվում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կողմից: Գրանցումը կատարվում է անվճար: Tweet Դիտում՝ 2355