Գյուղական համայնքների զարգացմանն ուղղված նոր ծրագիր կմեկնարկի

24.10.2018 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գեղամ Գեւորգյան #ԵՆԲ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն այսօր Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչների հետ քննարկել է ոռոգման համակարգերի արդիականացմանը վերաբերող ներդրումային նոր ծրագիր։

Ծրագրով նախատեսվում է վարկային միջոցներ տրամադրել Հայաստանի մի շարք մարզերում ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ու զարգացման համար:

ԵՆԲ վարկային գծով ավագ մասնագետ Վիոլին Սիլվեստրոն նշել է, որ նախագծի հիմնական նպատակն է ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման միջոցով նվազեցնել ջրի կորուստներն ու անարդյունավետ օգտագործումը՝ նպաստելով գյուղատնտեսական արտադրանքի որակի բարելավմանը։

Նրա խոսքով՝ դա կհանգեցնի տարածաշրջանային շուկաներում հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը:

Ծրագրի առանձին բաղադրիչներից է խորհրդատվական համակարգերի բարելավումը:

Գեղամ Գեւորգյանը հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է իրականացնել հողերի գոտիավորում եւ քարտեզագրում, եւ ձեռքբերված տվյալները եւս կարող են նպաստել ծրագրի բարեհաջող իրականացմանը:
Դիտում՝ 2630
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW