Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներով
22.10.2018 | 12:59 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն



ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանը ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ մասնագետները ուսումնասիրություններ կկատարեն Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարերի շուրջ եւ կձեռնարկեն համապատասխան քայլեր։
Տիգրան Խաչատրյանը վստահեցրել է հյուրերին, որ Հայաստանի կառավարությունը կսատարի ներդրումային ցանկացած նախաձեռնություն եւ կաջակցի ներդրողներին։
«Մենք բարձր ենք գնահատում չինացի ներդրողների հետաքրքրությունը Հայաստանում առկա պոտենցիալ ներդրումային ծրագրերի շուրջ։ Մենք արդեն իսկ ունենք չինական ներդրումներով իրականացված ծրագրեր, կան նաեւ իրականացման ընթացքում գտնվող ծրագրեր։ Լիահույս եմ, որ այս հանդիպումը եւ մեր հետագա համագործակցությունը եւս կհաջողի»,- ասել է նախարարի պաշտոնակատարը։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: