Յունիբանկը գործարկել է «Ճկուն» ավանդ
22.10.2018 | 10:40 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Յունիբանկ

Բանկում նշել են, որ «Ճկուն» ավանդի պայմանները համապատասխանում են անվանմանը:
Ավանդը հնարավորություն է տալիս`
- ցանկացած պահի կատարել արժույթի փոխարկում (դրամ, դոլար, եվրո)՝ տոկոսների պահպանման հնարավորությամբ,
- կատարել ավանդի գումարի համալրում առանց սահմանափակման,
- կատարել ավանդի մասնակի կամ ամբողջական հետ կանչում սկսած 91-րդ օրվանից` տոկոսների պահպանման հնարավորությամբ:
«Թվարկված առավելությունների հետ մեկտեղ առաջարկվում է բարձր տոկոսադրույք` մինչեւ 8% տարեկան»,- նշել են բանկում:
«Ուսումնասիրելով մեր ավանդատուների պահանջմունքները՝ մենք որոշեցինք առաջարկել յուրահատուկ ավանդ, որն իր մեջ կպարունակի մի քանի ավանդների արտոնություններ եւ հնարավորություն կընձեռի հաճախորդին ճկուն կերպով կառավարել իր խնայողությունները: Այս ավանդն առավելագույնս բավարարում է ավանդատուների բոլոր պահանջներին»,- նշել է Յունիբանկի Կոմիսիոն բիզնեսի զարգացման վարչության պետ Գառնիկ Սարգսյանը:
Բանկում հիշեցրել են, որ 2018թ. հուլիսի վերջին Հայաստանում ավանդների ընդհանուր ծավալը հասել է ռեկորդային մակարդակի՝ կազմելով 2,7 տրլն դրամ:
«Գրավիչ պայմանների եւ բանկի հանդեպ բարձր վստահության շնորհիվ՝ Յունիբանկի ավանդները ամենապահանջվածներից են շուկայում: 2018թ. հունիսի 30-ի դրությամբ Յունիբանկի ավանդների ծավալը գերազանցել է 137,4 մլրդ դրամը»,- ասված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: