ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր գյուղնախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին:«Գյուղատնտեսության ոլորտում մենք լուրջ խնդիրներ ունենք, եւ այդ խնդիրները գաղափարախոսական են, տեխնիկական եւ աշխատանքային: Մենք խնդիր ունենք վերափոխելու մեր տնտեսության կառուցվածքն այնպես եւ նաեւ հայտարարում ենք այդ մասին, որ Հայաստանը, պայմանական ասած, ագրարային երկրից վերածվի արդյունաբերական երկրի, բայց սա որեւէ կերպ չի նշանակում, թե գյուղատնտեսության ոլորտի դերը կարելի է թերագնահատված համարել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 16.10.2018 | 10:21 Տնտեսական բլոկի երկու նոր նախարար է նշանակվել Գեղամ Գեւորգյանը հավաստիացրել է, որ նախարարությունը կներկայացնի այն ուղենիշները, որոնք թույլ կտան վերափոխել գյուղատնտեսությունը եւ հնարավորություն ստեղծել գյուղացիական տնտեսությունների համար՝ զբաղվելու այնպիսի գյուղատնտեսությամբ, որի արդյունքում էականորեն կբարելավվի նրանց կյանքի որակը: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմին էլ ներկայացվել է նորանշանակ նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Տիգրան Խաչատրյանը համակարգում նոր մարդ չէ, եւ այդ հանգամանքը եւս կնպաստի, որպեսզի անցումը հնարավորինս սահուն լինի, արդեն իսկ սկսված ծրագրերը հաջող շարունակվեն եւ ավարտին հասցվեն: Tweet Դիտում՝ 3106