Ինեկոբանկը գործարկել է հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման նոր ակցիա

17.10.2018 | 15:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #հիփոթեք #ակցիա
Ինեկոբանկը տեղեկացնում է, որ «գործարկել է հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման նոր ակցիա, որը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին Ինեկոբանկ տեղափոխել այլ բանկերի տրամադրած հիփոթեքային վարկերն առավել մատչելի եւ շահավետ պայմաններով»։

Ակցիայի շրջանակում իրականացվելու է ե՛ւ դրամային, ե՛ւ դոլարային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորում, ընդ որում, ձեռքբերման նպատակով տրամադրված դրամային վարկերի դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքը կկազմի 10-11%, իսկ դոլարայինի դեպքում՝ 8,5-11,5%:

«Տարիների ընթացքում Ինեկոբանկն իր հաճախորդներին է մատուցում հաճախորդի կենսափորձի եւ գոհունակության բարձրացմանը միտված լավագույն բանկային ծառայություններն ու լուծումները։ Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման  այս նոր ակցիան հաճախորդներին տրամադրում է մի շարք առավելություններ, օրինակ, ակցիայի շրջանակում նրանք կարող են իրականացնել վերաֆինանսավորում՝ առանց եկամուտները հիմնավորող փաստաթղթերի, ընդ որում, այս պարագայում վարկի վերաֆինանսավորման վերաբերյալ որոշման կայացումը տեղի կունենա մեկ աշխատանքային օրվա ընթացքում»,- նշել է բանկի Զարգացման եւ մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը։

Բանկում տեղեկացրել են վերաֆինանսավորման ակցիայի եւս մեկ առավելության մասին, ըստ որի՝ հաճախորդներից չի գանձվի սպասարկման լրացուցիչ միանվագ գումար, ավելին, բանկը կկատարի անշարժ գույքի գրավադրման, կադաստրային գրանցման հետ կապված բոլոր վճարումները։
 
Ինեկոբանկի հիփոթեքային վարկավորման վերաֆինանսավորման ակցիայի պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։

- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

- 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական եւ ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:
Դիտում՝ 5238
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW