ACP-ն կտեղաբաշխի իր պարտատմոսերը բորսայում
25.09.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 25 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այսօր Երեւանում տեղի է ունեցել “Վալլեքս Գրուպի” մեջ մտնող Armenian Copper Programm (ACP) ընկերության պարտատոմսերի տեղաբաշխմանը նվիրված շնորհանդեսը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ACP-ի գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանն ասել է, որ պարտատոմսերի տեղաբաշխումը “Վալլեքս Գրուպի” առաջին քայլն է ֆինանսական շուկայում եւ հեռանկարներ է բացում հետագույում ավելի խոշոր եւ երկարաժամկետ ֆինանսական միջոցների ներգրավման համար:
Անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 500 մլն դրամ, յուրաքանչյուրի անվանական արժեքը` 50 հազար դրամ, քանակը` 10 հազար հատ, տարեկան տոկոսադրույքը` 10%, մարման ժամկետը` 18 ամիս:
Պարտատոմսերի թողարկման կազմակերպիչն ու գլխավոր թողարկողը “Արմսվիսբանկ” ՓԲԸ-ն է:
Պարտատոմսերի 80%-ի տեղաբաշխման կազմակերպման համար ստեղծվել է սինդիկատ, որի կազմում են “Արմսվիսբանկը” (տեղաբաշխման 50%, 250 մլն դրամ ծավալով), “Հայկական Զարգացման Բանկը” (տեղաբաշխման 20%, 100 մլն դրամ ծավալով) եւ “Ֆյուչեր Կապիտալ Մարկետ” ներդրումային ընկերությունը (տեղաբաշխման 10%, 50 մլն դրամ ծավալով):
Պարտատոմսերի 100 մլն դրամ ծավալով մնացած 20%-ը նախատեսվում է տեղաբաշխել բաժանորդագրության ճանապարհով:
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքերով, ՙմեզ համար շատ կարեւոր է, որ արժեթղթերի շուկայի զարգացմանը մասնակցում է ACP-ի նման առաջավոր ընկերություն՚:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: