Ամերիաբանկն արժանացել է Կոմերցբանկի «Առեւտրի ֆինանսավորում 2018» մրցանակին՝ առեւտրի ֆինանսավորման ոլորտում գերազանց համագործակցության, ինչպես նաեւ Կոմերցբանկի հետ բարձրակարգ եւ արդյունավետ գործարար հարաբերությունների համար: Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որին Կոմերցբանկը դեռեւս 2010թ. արդյունքներով շնորհել է մրցանակ առեւտրի ֆինանսավորման ոլորտում: Սա 2018թ. ընթացքում առեւտրի ֆինանսավորման ոլորտում Ամերիաբանկի ստացած թվով երրորդ մրցանակն է: Ավելի վաղ բանկն արժանացել է «Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակին՝ IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) կողմից, եւ առեւտրի ֆինանսավորման գծով 2018թ. «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին՝ Ասիական Զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից: Tweet Դիտում՝ 2988