“ՀԱՅՓՈՍՏԸ” կդառնա ազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի գլխավոր հովանավորը
25.09.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 25 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Հայփոստ” ընկերությունը հանդիսանալու է 2007թ. հոկտեմբերի 9-13-ը “Ցիտադել” բիզնես-կենտրոնում կայանալիք ազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի գլխավոր հովանավորներից մեկը:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հաղորդել են “Հայփոստում”, ցուցահանդեսը նվիրված կլինի անկախ Հայաստանի առաջին նամականիշի թողարկման 15-ամյակին:
Ցուցահանդեսի երկրորդ օրը նվիրված կլինի Հայաստանի երիտասարդությանը: Այդ օրը կհայտարարվեն Համաշխարհային փոստային միության եւ ՅՈՒՆԵՍԿՈ-ի համատեղ “Գրիր նամակ որեւէ մեկին եւ պատմիր, թե ինչու՞ աշխարհը հանդուժողականության կարիք ունի” թեմայով կազմակերպված նամակագրության երիտասարդական ամենամյա մրցույթի արդյունքները:
Մրցույթի հաղթողը 2008-ի միջազգային մրցույթին մասնակցելու նպատակով կուղեւորվի Բեռն: Նույն օրը, հոկտեմբերի 10-ին, նախատեսվում է շրջանառության մեջ դնել “Ճնճղուկներ” նամականիշը, որի հեղինակը 8-ամյա Եվա Կարապետյանն է:
Հոկտեմբերի 11-ին նշվելու է Սկաուտական շարժման 100-ամյակը, որի առթիվ “Հայփոստը” գործողության մեջ կդնի հատուկ դրոշմակ: Այս տարվա սեպտեմբերին Սկաուտական շարժմանը նվիրված հայկական նամականիշը ճանաչվել է լավագույնը “ՓոստԵվրոպա” ամենամյան մրցույթում:
Հոկտեմբերի 12-ին նշվելու է Մատենադարանի 50-ամյակը, եւ այդ օրը “Հայփոստը” նախատեսում է շրջանառության մեջ դնել հատուկ նամականիշ:
ԽՍՀՄ կապի ժողովրդական կոմիսար Բագրատ Նալբանդյանին նվիրված նամականիշը նախատեսվում է շրջանառության մեջ դնել ցուցահանդեսի վերջին օրը` հոկտեմբերի 13-ին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: