ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոսկվա» մասնաճյուղը, որն ավելի վաղ գտնվում էր Արգիշտի 7 հասցեում, իրավաբանական անձ հաճախորդներին այսուհետ կսպասարկի ք. Երեւան, Մոսկովյան 35, տարածք 71/2 հասցեում:Բանկում նշել են, որ ժամանակակից եւ ընդարձակ նոր մասնաճյուղում իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին տրամադրվում է իրավաբանական անձանց համար մշակված պրոդուկտների եւ ծառայությունների ամբողջ շարք, մասնավորապես՝- փոքր եւ միջին բիզնեսի վարկավորում, տարբեր փաստաթղթային պրոդուկտների տրամադրում, երաշխիքներ, լիզինգ եւ այլն,- հաշվարկա-դրամարկղային սպասարկում, որը ներառում է հաշվի բացում եւ սպասարկում, դրամական փոխանցումներ, գործարքներ կանխիկով եւ այլն,- Business Card-երի տրամադրում,- ավանդների ներգրավում եւ այլն:«Նոր մասնաճյուղը հագեցված է բանկային գործառնությունների արագ, հուսալի եւ որակյալ անցկացման համար անհրաժեշտ ժամանակակից եւ տեխնոլոգիական սարքավորումներով: Մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել նաեւ ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռավար սպասարկման համակարգից, ինչը նրանց թույլ կտա խնայել միջոցները եւ ժամանակը»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 11553