Երեւանի կենտրոնում՝ «Ռոսսիա մոլ» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ, իր դռներն է բացել երկրորդ «Քարֆուր» խանութը Հայաստանում: Այն «Majid Al Futtaim Group»-ի նոր մասնաճյուղն է, որը Քարֆուր ապրանքանիշը ներկայացնում է Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում եւ Ասիայում: Այսպիսով «Քարֆուր»-ն ընդլայնում է իր գործունեությունը Հայաստանում:Նորաբաց խանութն առավել հասանելի ու հարմարավետ է գնորդների լայն շրջանակի համար: Այն առաջարկում է 14000 պարենային ու ոչ պարենային ապրանքներ՝ ներառյալ Քարֆուր ապրանքանիշի ավելի քան 2800 տեսակի եզակի մթերք: Դրանց թվում կարելի է գտնել օրգանական, բիո եւ գյուտեն չպարունակող տարատեսակներ, թարմ ձուկ՝ ներկրված Ֆրանսիայից ու Եվրոպական միության այլ երկրներից: Քարֆուրն առաջարկում է նաեւ տեղական արտադրանքի լայն տեսականի, «տնական» ուտեստներ, ինչպես նաեւ ֆրանսիական թարմ հացաբուլկեղեն, որը թխվում է տեղում: Խանութ-սրահի պաշտոնական բացմանը ներկա էին Քարֆուր Հայաստանի գլխավոր տնօրեն Վաչե Արսենը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը եւ Քարֆուր Հայաստանի, Վրաստանի ու Պակիստանի գլխավոր գործադիր տնօրեն Մարք Քորբիոն: Վերջինս իր խոսքում ընդգծեց, որ իրենց գործունեության ընդլայնումն ապացուցում է իրենց նվիրումն ու պատրաստակամությունը՝ նպաստելու տեղական ցանցային շուկայի զարգացմանը. «Մենք ջանում ենք արձագանքել մեր հաճախորդների պահանջներին՝ քայլելով միջազգային շուկայի միտումներին համընթաց, վերահսկելով ծառայությունների ու ապրանքների որակը եւ վարելով մրցունակ գնային քաղաքականություն: Մենք ցանկանում ենք հաճելի պահեր պարգեւել մեր հաճախորդներին ամեն օր»: Լուսանկարը՝ Մեդիամաքս Քարֆուր Հայաստանի գլխավոր տնօրեն Վաչե Արսենն էլ Banks.am-ի հետ զրույցում նկատեց` խանութի առանձնահատկությունն այն է, որ գործում է եվրոպական չափանիշներին համապատասխան, բարձր որակով ու մատչելի գնային քաղաքականությամբ. «Ներկայումս Քարֆուրն առաջարկում է ավելի քան 14,000 պարենային ու ոչ պարենային ապրանքների լայն տեսականի, ինչպես նաեւ տնտեսական ապրանքներ: Այստեղ ներկայացված են մոտ 3000 անուն ապրանքներ, որոնք հնարավոր չէ գտնել շուկայի այլ խանութներում: Դրանք արտարդրվում են հատուկ Քարֆուրի համար եւ ներկայացված են տարբեր երկրներում գործող մեր մասնաճյուղերում»:Նա նաեւ ընդգծեց, որ ցանցային բիզնեսն ընդլայնելով` իրենք նպաստում են նաեւ երկրի տնտեսական զարգացմանը. «Քարֆուրը միջազգային խոշոր կազմակերպություն է, որի ցանցին են պատկանում տարբեր հիպերմարկետներ ու սուպերմարկետներ աշխարհի բազմաթիվ երկրներում: Անշուշտ, երբ ցանցն ընդլայնվում է, մեծանում է հնարավորությունը նաեւ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսական ակտիվության ու երկրի զարգացման համար: Ներկայումս Երեւանում գործող երկու Քարֆուր խանութներում աշխատում է 235 մարդ: Մենք շարունակելու ենք նպաստել բիզնես միջավայրի զարգացմանը Հայաստանում եւ այն երկրներում, որտեղ Քարֆուրը գործում է»:Վաչե Արսենը նաեւ հավելեց, որ նպատակ ունեն ընդլայնել Քարֆուր խանութների ցանցը Հայաստանում, եւ հույս հայտնեց, որ ներդրումային միջավայրը թույլ կտա նոր մասնաճյուղեր բացել քաղաքի տարբեր հատվածներում եւ, ինչո՞ւ չէ, նաեւ մարզերում:Տեքստը` Աստղիկ ԻսկանդարյանիԼուսանկարները` Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 4481