Յունիբանկն անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջումը երկարաձգել է մինչեւ տարեվերջ

02.10.2018 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #տույժ-տուգանք
Յունիբանկը, ընդառաջ գնալով ի հաճախորդների ցանկությանը, որոշում է կայացրել երկարաձգել ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների զիջման գործընթացի վերջնաժամկետը:

«Բանկի հաճախորդները դիմումները կարող են ներկայացնել գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ՝ մինչեւ 2018թ. դեկտեմբերի 31-ը: Որոշումը վերաբերում է 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 եւ ավելի օր ժամկետանց վարկերին, որոնք հաշվարկված են բանկի արտահաշվեկշռում»,- նշել են բանկում:

Հաճախորդի կողմից ներկայացված դիմումի համաձայն՝ Յունիբանկը կների տույժերն ու տուգանքները, իսկ վարկի մնացորդի եւ տոկոսագումարի համար կսահմանի մարման նոր ժամանակացույց, ինչը հնարավորություն կտա հաճախորդին վերականգնելու իր վարկային պատմությունը:

«Հուլիսին մենք հայտարարեցինք ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի եւ տուգանքների զիջման մասին եւ այդպիսով մեր հաճախորդներին եւս մեկ հնարավորություն տվեցինք կազմելու մարման նոր ժամանակացույց: Նոր ժամանակացույցով վարկի մարումները պարտաճանաչ կատարելու դեպքում, այդ հաճախորդները հետագայում կարող են դիմել եւ ստանալ նոր վարկեր»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Իրավական սպասարկման եւ ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը:

«Ի դեպ` թեեւ հարկային օրենսգրքի փոփոխությունները միայն ֆիզիկական անձանց վարկերի մասով են, մեկ անգամ եւս ցանկանում եմ հաստատել, որ Յունիբանկը վարկերի վերակառուցում եւ որոշակի զիջումներ իրականացնում է նաեւ անհատ ձեռներեցների եւ ՓՄՁ-ների համար՝ ցուցաբերելով լոյալ մոտեցում մեր բոլոր հաճախորդների նկատմամբ»,- հավելել է Յունիբանկի ներկայացուցիչը:
Դիտում՝ 2871
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW