«Ղազախստանը բաց է հայկական բիզնեսի ու ապրանքների համար»

28.09.2018 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Նուրսուլթան Նազարբաեւ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ հանդիպմանը կարեւորել է հայ-ղազախական տնտեսական կապերի զարգացումը:  

«Մի քանի ղազախական ընկերություններ հետաքրքրված են  հայկական շուկայով եւ ներդրումային ծրագրերով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի գնահատմամբ՝ բիզնես կապերի խորացումը կնպաստի առեւտրատնտեսական ծավալների ավելացմանը:

Խոսելով ինտեգրացիոն միավորումների (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության եւ ԱՊՀ-ի շրջանակում գործակցության) մասին՝ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է խնդիրների շուրջ կառուցողական քննարկումներ իրականացնել։

«Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը 2017թ. աճել է 60%-ով։ Համոզված եմ, որ այդ միտումը շարունակական է լինելու»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Նուրսուլթան Նազարբաեւն ընդգծել է, որ Ղազախստանը բաց է հայկական բիզնեսի ու ապրանքների համար եւ կան կապերն ընդլայնելու հնարավորություններ։
Դիտում՝ 2029
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW