ՎՏԲ-Հայաստան Բանկը սեպտեմբերի 17-ից գործարկել է պրեմիում դասի իր երկրորդ՝ «Պրիվիլեգիա» մասնաճյուղը:Նորաբաց մասնաճյուղը տեղակայված է Մոսկովյան 35 հասցեում՝ Կասկադի եւ Օպերայի եւ բալետի թատրոնի հարեւանությամբ (բանկի գլխամասային գրասենյակի գլխավոր մուտքի ձախ կողմում):Ինչպես հայտնել են բանկում, պրեմիում դասի «այս նոր, ժամանակակից եւ ընդարձակ մասնաճյուղի գործարկման նպատակը Հայաստանում պրեմիում բիզնեսի զարգացումն ու պրեմիում ծառայությունների փաթեթատերերի ավելի մեծ զանգվածին բանկային ծառայությունների տրամադրումն է»:«Պրիվիլեգիա» մասնաճյուղում տրամադրում են հետեւյալ ծառայությունները՝- արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների եւ ծառայությունների լայն ընտրանի,- ներդրումային եւ բրոքերային ծառայություններ,- «ընտանեկան մասնաճյուղ»՝ հաճախորդի նաեւ ընտանիքի անդամների անհատական սպասարկում՝ ընտանեկան անհատական մենեջերների կողմից,- World Black Edition պրեմիում դասի բանկային քարտերի ձեւակերպում եւ սպասարկում,- լրացուցիչ ծառայությունների անվճար միացում՝ sms, Ինտերնետ եւ Մոբայլ բանկ,ճանապարհորդության ապահովագրություն,- օդանավակայանների ավելի քան 600 VIP գոտիներ անվճար մուտք՝ քարտով նվազագույն անկանխիկ շրջանառություն ապահովելու դեպքում,- ՎՏԲ Խմբի ԱՊՀ երկրների ավելի քան 15 հազ. բանկոմատներից անվճար կանխիկացման հնարավորություն,- արձակուրդների եւ ճանապարհորդությունների ընթացքում դեպոզիտար պահատուփերում արժեքների անվտանգ պահպանություն,- կոնսյերժ ծառայություններ: «Անհատական մենեջերները յուրաքանչյուր հաճախորդին կցուցաբերեն հատուկ բարձրակարգ մոտեցում՝ ապահովելով հարմարավետ եւ որակյալ սպասարկում: Մեր «Պրիվիլեգիա» մասնաճյուղի հարմարավետ միջավայրում հաճախորդները կկարողանան ոչ միայն բավարարել իրենց ֆինանսական պահանջմունքները, այլ նաեւ հարմարավետ անցկացնել գործնական հանդիպում կամ պարզապես հանգստանալ մեկ գավաթ սուրճի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 14086