Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հաղորդագրություն է տարածել, որում զգուշացում ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոսեփականատերերին:«Այսուհետ ԱՊՊԱ ոլորտում մինչեւ 100 000 դրամ գույքային վնաս պարունակող եւ համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով վարորդների կողմից ինքնուրույն՝ առանց Ճանապարհային ոստիկանության մասնակցության գրանցվող բոլոր այն ավտովթարների դեպքում, որտեղ վթարի կողմ հանդիսացող ավտոմեքենաներից որեւէ մեկի վերաբերյալ վթարի պահին առկա չի լինի գործող ԱՊՊԱ պայմանագիր, համապատասխան հիմքերն ուղարկվելու են Ճանապարհային ոստիկանություն՝ առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու ավտոտրանսպորտային միջոցը վարելու հիմքով վարչական վարույթ իրականացնելու եւ պատասխանատվության միջոց կիրառելու համար»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2744