Վարչապետը հանդիպել է «Կոնտուր Գլոբալ»-ի տնօրենին

27.09.2018 | 09:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կոնտուր Գլոբալ» #Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում աշխատանքային նախաճաշ է ունեցել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ:

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանում գործունեություն ծավալող «Կոնտուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի գործունեության արդյունքները և մեր երկրում մինչ այժմ ամերիկյան ամենախոշոր ներդրումն իրականացրած «Կոնտուր Գլոբալ»-ի ներդրումային աշխատանքները: Կողմերը կարևորել են երկկողմ արդյունավետ համագործակցությունը և առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացումը», - ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

2017թ. փետրվարին՝ հանդես գալով Հայ-ամերիկյան առեւտրային պալատի ներկայացուցիչների առջեւ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել էր.

«2016թ. «Կոնտուր Գլոբալ» ընկերությունն ավարտին հասցրեց Որոտանի հիդրոկասկադի ակտիվների ձեռքբերման գործընթացը, եւ այժմ այն ամենախոշոր եզակի ամերիկյան մասնավոր ներդրումն է Հայաստանում եւ առաջին ամերիկյան ներդրումը երկրի էներգահամակարգում: «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը պլանավորում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ներդնել ավելի քան 70 միլիոն ԱՄՆ դոլար եւ նաեւ առաջիկայում ստեղծել մոտ 150 աշխատատեղ»:
Դիտում՝ 3639
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW