ՎՏԲ-Հայաստան Բանկն իր մասնավոր ձեռնարկատեր, իրավաբանական եւ ֆիզիկական անձ հաճախորդների համար մեկնարկում է ինտերնետ էկվայրինգի՝ համացանցի խանութներում անկանխիկ վճարումների ծառայություն: Բանկում նշել են, որ նպատակն է խթանել անկանխիկ վճարումների ծավալի աճը:«Այն հնարավորություն է ընձեռում հայաստանյան ձեռնարկատերերին իրականացնել էլեկտրոնային առեւտուր ոչ միայն Հայաստանի տարածքում, այլեւ արտասահմանում՝ խթանելով հայկական արտադրության ապրանքների զարգացումն ու տարածումը ողջ աշխարհում:Ինտերնետ էկվայրինգի ծառայությունը խնայում է գնորդների ժամանակը եւ հանդիսանում է հարմարավետ եղանակ՝ գնումներ կատարելու համար»,- ասված է հաղորդագրությունում: Բանկում նշել են ծառայության ընձեռած հնարավորությունները.- էլեկտրոնային վճարման հնարավորություն տեղական եւ միջազգային՝ ArCa, VISA եւ Mastercard քարտերով,- էլեկտրոնային վճարումների առցանց ընդունման անվտանգության 3D Secure համակարգ, որը բացառում է զեղծարարության հնարավորությունը ինչպես քարտապանների, այնպես էլ ինտերնետային խանութների սեփականատերերի համար,- գործարքների չեղարկման պարզ եւ արագ գործընթաց,- անհատական մոտեցում յուրաքանչյուր կազմակերպությանը, - էլեկտրոնային վճարումների առցանց ընդունման հնարավորություն ինչպես կայքերի, այնպես էլ բջջային հավելվածների միջոցով:Ինտերնետ էկվայրինգի օգտագործումը խանութների սեփականտերերին հնարավորություն կընձեռի՝- ավելացնել եկամուտը՝ առցանց գնումներ նախընտրող նոր հաճախորդ-քարտապանների ներգրավման արդյունքում,- ավելացնել վաճառքների ծավալը՝ հնարավորություն ընձեռելով գնորդներին անմիջապես իրականացնել ապրանք գնելու ցանկությունը, վճարելով դրա դիմաց բանկային քարտով («Իմպուլսիվ գնում»),- ընդլայնել նպատակային լսարանի ծավալը. վճարում կարելի է կատարել աշխարհի ցանկացած կետից,- նվազեցնել ծախսերը, որոնք կապված են կանխիկ դրամական միջոցների մշակման հետ. ընկերության ծախսերը համացանցում կատարվող գործարքների դեպքում ավելի քիչ են, քան տարածքների վարձակալման, խանութներում աշխատողների աշխատանքի վարձատրության, ինկասացիայի եւ այլ ծախսերը:«Ձեր հաճախորդները կստանան՝- ցանկացած ժամանակ ցանկացած վայրում, որտեղ հասանելի է համացանցը, գնումներ կատարելու հարմարավետություն,- հաշված րոպեների ընթացքում նախընտրած ապրանքի կամ ծառայության գնման հնարավորություն:Վիճակագրության համաձայն՝- խանութի ընտրության հնարավորության դեպքում, առավելություն է տրվում այն խանութին, որի հետ ավելի հարմար է իրականացնել հաշվարկ,- վիճակագրորեն ամրագրված է, որ ցանկացած էկվայրինգ մեծացնում է գնումների ընդհանուր չափը, երբեմն մեկ երրորդ չափով, հատկապես, եթե ձեռք է բերվում մի քանի էժան կամ հարակից ապրանք»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 14344