Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը՝ ԿԲ օրակարգում

20.09.2018 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #փողերի լվացում
ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Ծաղկաձորում այսօր քննարկվել են փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մեխանիզմները։

ԿԲ-ում նշել են, որ խորհրդաժողովի գլխավոր թեման ֆինանսական դիտարկումների կենտրոնի եւ քրեական հետապնդում իրականացնող մարմինների գործակցությունն էր, գույքի բռնագանձման դրույթների իմպլեմենտացումը։

Հատկապես կարեւորվել են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից՝ գույքի օրինականության ապացուցման հարցերը։

Մատնանշվել է նաեւ մեղադրական դատավճռի բացակայության պարագայում՝ անօրինական գույքի բռնագանձման, կալանադրման, առգրավվման, բռնագրավվման մեխանիզմներ ներդնելու հարցը։

Միջոցառմանը մասնակցել են ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի, Արդարադատության ակադեմիայի, իրավապահ, դատական համակարգերի, Փաստաբանների պալատի ներկայացուցիչներ:
Դիտում՝ 4388
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW