ԿԲ-ն եւ առեւտրային բանկերը սեպտեմբերի 21-22-ին կաշխատեն

20.09.2018 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կենտրոնական բանկ #ընտրություններ
ՀՀ Կենտրոնական բանկը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման եւ հաշիվների սպասարկման նպատակով սեպտեմբերի 21-ին եւ 22-ին (ժամը 9:00-17:00) ԿԲ-ում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ:

«Վերջիններս կապահովեն քաղաքացիների եւ կուսակցությունների կողմից նշված օրերին ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներին կանխիկ եւ անկանխիկ վճարումների սպասարկումը:

Սեպտեմբերի 21-ին եւ 22-ին աշխատող առեւտրային բանկերի մասնաճյուղերի մասին լրացուցիչ կտեղեկացվի»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:
Դիտում՝ 3693

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW