«Ինտերակտիվ բյուջե»-ի լրամշակված տարբերակը հասանելի է բոլորին

20.09.2018 | 12:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆինանսների նախարարություն #ինտերակտիվ բյուջե
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում «Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին:

Այն տեղադրված է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում եւ մատչելի է հանրության համար:

Համակարգի նոր տարբերակը հնարավորություն է ստեղծում տեղեկանալ ոչ միայն բյուջետային ծախսերի, այլեւ եկամուտների եւ դեֆիցիտի մասին:

Համակարգից օգտվողները կարող են ընտրել տվյալներն ըստ դրանց բյուջետային դասակարգումների եւ ներբեռնել (Excel տարբերակով) հետագա մշակման համար:

««Ինտերակտիվ բյուջե» համակարգի բարեփոխումները միտված են էլ ավելի թափանցիկ եւ հաշվետվողական դարձնել ՀՀ կառավարության, մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարության գործունեությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 3146

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW