ԵՏՀ նախարարը եկել է՝ «լսելու հայկական բիզնեսի ձայնը»

19.09.2018 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՏՀ #Հակոբ Ավագյան #Տիմուր Ժակսիլիկով
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը Հայաստանի գործարար համայնքի հետ քննարկել է վերջինիս բարձրացրած խնդիրները:

Հանդիպումն անցկացվել է այսօր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում, որին մասնակցել է նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը։

Տիմուր Ժակսիլիկովը կարեւորել է բիզնեսի հետ երկխոսությունը՝ նշելով, որ խնդրահարույց հարցերի վերաբերյալ որոշումներ չեն կարող կայացվել առանց ԵԱՏՄ անդամ պետությունների բիզնեսի կարծիքը հաշվի առնելու եւ հավելել, որ հայկական բիզնեսի ձայնը լսելու համար են եկել Հայաստան։

Հակոբ Ավագյանն էլ նշել է, որ մշտապես կարեւորել է երկխոսությունը բիզնեսի հետ եւ հավաստիացրել, որ նախարարությունը հետեւողական կլինի գործարարների կողմից ներկայացվող խնդիրների լուծման հարցում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժին, ԵՏՀ որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատմանը, ծառայությունների միասնական շուկայի գործունեությանը, մտավոր սեփականությանը, հարկմանը, աշխատանքային միգրացիային եւ սոցիալական պաշտպանվածությանը վերաբերող, ինչպես նաեւ այլ արդիական խնդիրներ, որոնք գտնվում են ԵՏՀ իրավասության ներքո։
Դիտում՝ 2033
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW