Ինեկոբանկ. «Ձեր երազանքների բնակարանը՝ մեզ հետ»
19.09.2018 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ինեկոբանկ

Բանկում տեղեկացրել են, որ իջեցվել են հիփոթեքային վարկերի տոկոսները եւ երկարացվել է վարկավորման ժամկետը։
«Ավելին՝ այսուհետ հնարավոր է ձեռք բերել բնակելի անշարժ գույք, դրամի դեպքում՝ սկսած տարեկան անվանական 10%, իսկ դոլարի դեպքում՝ 8,5% տոկոսադրույքից, մինչեւ 30 տարի մարման ժամկետով։ Նոր պայմաններով առաջարկվող հիփոթեքային վարկերը տրամադրվում են բնակելի անշարժ գույք գնելու, կառուցապատելու կամ վերանորոգելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։
Բանկի կողմից առաջարկվող նոր հիփոթեքային ծրագրի պայմաններին հաճախորդները կարող են ծանոթանալ Ինեկոբանկի պաշտոնական կայքէջում:
Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին՝ թվային ուղիներով:
Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։
- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։
- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:
- 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական եւ ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: