Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը 2007 թվականի հունվար-օգոստոս ամիսներին աճել է 39.3%-ով` կազմելով ավելի քան $2659 մլն

20.09.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 20 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 934.1 մլրդ դրամ կամ $2659.3 մլն` 2006 թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 39.3%- ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է 257.4 մլրդ դրամ կամ $733.54 մլն, իսկ ներմուծմանը` 676.7 մլրդ դրամ կամ $1925.73 մլն:

Արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2007թ. հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 419.3 մլրդ դրամ, կամ $1192.19 մլն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7065

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW