ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է ավելի քան 1 մլրդ դրամի տույժ-տուգանք

18.09.2018 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2018թ. հուլիսի սկզբին հայտարարել էր ֆիզիկական անձ-հաճախորդների 271 եւ ավելի օր ժամկետանց եւ 2018թ. մայիսի 31-ի դրությամբ անհուսալի դասակարգված սպառողական վարկերի գծով առաջացած տույժերի եւ տուգանքների ներման մասին:

Բանկում հիշեցրել են, որ նշված հնարավորությունը գործում է մինչեւ 2018թ. դեկտեմբերի 31-ը:

«Ընձեռնված հնարավորությունը սկսել է անմիջապես մեծ պահանջարկ վայելել ֆիզիկական անձ-հաճախորդների շրջանում, եւ այսօրվա դրությամբ բանկի կողմից արդեն կատարվել են ավելի քան 2 000 վարկի գծով ներումներ՝ ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամի չափով»,- ասված է հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ այն հաճախորդները, որոնք պատրաստ են քննարկել սպառողական վարկերի (անգրավ եւ անշարժ գույքի գրավով սպառողական վարկեր, ապառիկ վարկեր, վարկային գծեր, ոսկու գրավով վարկեր, վարկային քարտեր) գծով առկա պարտավորության հետագա մարումը եւ համապատասխանում են վերոնշյալ չափանիշներին, պետք է հաշտության համաձայնագիր կնքելու նպատակով մինչեւ 2018թ. դեկտեմբերի 31-ն այցելեն բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ստանալով հնարավորություն մարելու պարտավորությունը՝ մինչեւ 5 տարի մարման ժամկետով եւ նոր ժամանակացույցով:

Ներման պայմանով հաշտության համաձայնագրի կնքման համար պարտադիր պայման է հանդիսանում հաշտության պայմանագրի ձեւակերպման օրն առաջին մարում կատարելը:

Պարտքի մարման նոր ժամանակացույցի ձեւակերպումն ու հաշտության համաձայնագրի կնքումը տեղի է ունենում հաճախորդի՝ բանկի մասնաճյուղ դիմելու օրը՝ տեղում, եւ զբաղեցնում է կարճ ժամանակ՝ սկսած 15 րոպեից:
Դիտում՝ 8401
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW