ՀԱԱԳ-ն ու չինական SinoSure-ը քննարկել են կապերի խորացումը
17.09.2018 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀԱԱԳ

ՀԱԱԳ հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում նշվել է, որ երկու ընկերությունների միջեւ 2015թ. նոյեմբերին կնքվել է Փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում պարբերաբար տեղի են ունենում հանդիպումներ եւ իրականացվում են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակման ու այլ աշխատանքներ:
Կողմերը քննարկել են նաեւ ընկերությունների ընթացիկ գործունեության արդյունքները, հեռանկարային զարգացման ուղղությունները, ինչպես նաեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Չինաստանի պետական արտահանման վարկերի ապահովագրության կորպորացիան 100% պետական մասնակցությամբ ընկերություն է, որը հիմնադրվել է 2001թ.՝ Չինաստանի կառավարության որոշմամբ: 2017թ. վերջի դրությամբ ընկերության սպասարկող հաճախորդների թիվը կազմել է 110 000, իսկ վճարված հատուցումները կազմել են $10,8 մլրդ: Ընկերության աջակցությամբ արտահանող կազմակերպությունները ստացել են մոտ $440 մլրդ վարկեր:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: