«Լիդիանը» կաշխատի, եթե ապացուցվի, որ Սեւանին եւ Ջերմուկի ջրերին վտանգ չի սպառնում

15.09.2018 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիդիան #Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարզաբանել է, թե որ դեպքում «Լիդիան» ընկերությունը կարող է շարունակել Ամուլսարի ոսկու հանքի կառուցումն ու շահագործումը:

Վարչապետն այսօր լրագրողների խնդրանքով մեկնաբանել է սեպտեմբերի 14-ին Փարիզում կայացած իր հանդիպումը Lydian International ընկերության ղեկավարների հետ:


«Ասել եմ, որ մեր վերջնական որոշումը պետք է հիմնված լինի փաստերի վրա: Ամռանը, երբ Ջերմուկում էի, առաջարկեցի ընկերությանը՝ համագործակցենք, ընդհանուր եզրակացության գանք, բայց, ցավոք, նրանք մերժեցին, մենք էլ ստիպված ենք այլ ճանապարհով գնալ: Մեզ պետք է միջազգային անառարկելի կազմակերպության եզրակացություն», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ասել է, որ ամենից շատ կարեւորում է նախագծի հնարավոր վտանգները Սեւանի եւ Ջերմուկի ջրերի համար։

«Այս պահին մենք դրական կամ բացասական պատասխաններ այս հարցերին չունենք: Եթե միջազգային փորձաքննության արդյունքում պարզվի, որ նման վտանգներ չկան, պետք է համաձայնենք, որ Ամուլսարը շահագործվի՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ մեծ ծավալի ներդրումները։ Իսկ եթե պարզվի, որ վտանգ կա, մենք այլ ճանապարհով կգնանք», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 8762
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW