ՀՀ Կենտրոնական բանկը սեպտեմբերի 10-ից շրջանառության մեջ է դրել «Ազգային դրամի 25 տարին», «Երեւան-2800» արծաթե հուշադրամները:Ինչպես նշել են ԿԲ-ում, հուշադրամների անվանական արժեքները կազմում են 5 հազ. դրամ: Հուշադրամները 925 հարգի արծաթից են, կշռում են 168,1 գրամ:«Ազգային դրամի 25 տարին» հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը՝ դրամանիշերի հոլոգրաֆիկ պատկերի ֆոնին:Հուշադրամի դարձերեսին պատկերված է հայկական դրամի գրանշանը եւ «25 ՏԱՐԻ» գրառումը դրամանիշերի պաշտպանական տարրերի ֆոնին:Հատվել է 300 հատ հուշադրամ:«Երեւան-2800» հուշադրամի դիմերեսին պատկերված են Երեւան քաղաքի խորհրդանշանային պատկերներից՝ զինանշանը, հատակագիծն ու քաղաքապետարանի շենքի ռելիեֆային զարդանախշը՝ կենաց ծառի տեսքով:Հուշադրամի դարձերեսին պատկերված է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի շենքի «Արգիշտի արքան եւ քաղաքի հիմնադիրները» մոնումենտալ քանդակից հատված (գործ՝ Ա. Հարությունյանի):Հատվել է 700 հուշադրամ:Երկու հուշադրամները հատվել են Լիտվայի դրամահատարանում, էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է: Tweet Դիտում՝ 4199