Մեծ նպատակադրումներ՝ հայ-ամերիկյան տնտեսական կապերում

13.09.2018 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արծվիկ Մինասյան
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ասել է, որ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններում առկա են մեծ նպատակադրումներ եւ նախաձեռնություններ՝ առեւտրաշրջանառությունն ընդլայնելու եւ ԱՄՆ ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ ներգրավելու առումով։

Այս մասին Արծվիկ Մինասյանն ասել է սեպտեմբերի 12-ին՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատոր Անտոնի Պորտանտինոյի, Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի արեւմտյան տարածաշրջանի նախագահ Նորա Հովսեփյանի հետ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ։


Նախարարը ներդրումների ներգրավման տեսանկյունից առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ նշելով, որ այստեղ կա ոչ միայն մեծ ներուժ, այլեւ արդեն իսկ արձանագրված դրական արդյունքներ։

Արծվիկ Մինասյանը կարեւորել է նաեւ զբոսաշրջության, մշակող արդյունաբերության ոլորտները:

Պատվիրակության անդամները նշել են, որ իրենց այցի նպատակն է ամրապնդել Կալիֆոռնիա-Հայաստան կապերը:

Նրանք ներկայացրել են իրենց հետաքրքրությունների շրջանակը՝ կարեւորելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը եւ պատրաստակամություն հայտնելով օժանդակել հայ-ամերիկյան տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված Հայաստանի նախաձեռնություններին։
Դիտում՝ 1471
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW