ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանն ու Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը հունիսի 27-ից հուլիսի 2-ը ներկայացրել են Հայաստանը եւ Հայաստանի զբոսաշրջային արդյունքն ԱՄՆ շուկայում: 13.06.2018 | 17:12 Զբոսաշրջության պետական կոմիտեն կղեկավարի Հռիփսիմե Գրիգորյանը ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է վաշինգտոնյան այցի հաշվետվությունը: Հունիսի 27-ին եւ 28-ին տեղի են ունեցել Smithsonian Folklife փառատոնի պաշտոնական բացման արարողությունները: Հունիսի 28-ին կայացել են ԱՄՆ տուր ինդուստրիայի ներկայացուցիչների հետ հանդիպումները, որտեղ կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը հանդես է եկել Նոր Հայաստանի՝ որպես ապահով եւ գրավիչ զբոսաշրջային ուղղության ներկայացմամբ: 15.02.2018 | 15:15 Հայաստանն ԱՄՆ-ում կմասնակցի «Ֆոլքլայֆ» փառատոնին Ձեռք բերված պայմանավորվածությունների թվում են՝ - Հայաստանի ընդգրկումն ԱՄՆ զբոսաշրջային օպերատորների փաթեթներում,- Հայաստանի մասին մարթեքինգային նյութերի տեղադրում ԱՄՆ տեղական ավիաուղու օդանավերում (անհատույց),- Հայաստանի զբոսաշրջային թվային բովանդակության տարածում ԱՄՆ հայկական կազմակերպությունների թվային հարթակներում,- ԱՄՆ-ից Հայաստան կրոնական զբոսաշրջության կազմակերպում՝ համագործակցելով տեղի եկեղեցիների հետ (այդ թվում՝ հայտնի սննդի փառատոններին հայկական զբոսաշրջային գրավչությունների մարթեքինգային նյութերի տարածում՝ անհատույց), - ԱՄՆ մի շարք կաբելային հեռուստատեսություններում Հայաստանի վերաբերյալ տեսանյութերի հեռարձակում (անհատույց):«Ընդհանուր առմամբ, զբոսաշրջային ոլորտի ավելի քան 70 կազմակերպություններ եւ ավելի քան 40 լրատվամիջոցներ այս օրերին հնարավորություն ունեցան ընդգրկուն պատկերացում կազմելու Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների մասին՝ երեք խոշորագույն քաղաքներում յուրաքանչյուր օր 7-9 ժամ տեւած միջոցառումներին»,- նշել են Զբոսաշրջության կոմիտեում:ԱՄՆ երեք քաղաքներում տուր ինդուստրիայի եւ լրատվամիջոցների հետ միջոցառումները կազմակերպվել են «Իմ Հայաստան» (My Armenia Program) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից եւ իրականացվում «Սմիթսոնյան Ինսթիթյուշն»-ի կողմից: Tweet Դիտում՝ 1579