Հայբիզնեսբանկը մասնակցել է «Արմենիա էքսպո»-ին

12.09.2018 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #«Արմենիա էքսպո»
Հայբիզնեսբանկը մասնակցել է սեպտեմբերի 7-9-ը կայացած «Արմենիա Էքսպո» ամենամյա ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր կողմից մատուցվող ծառայությունների ամբողջական փաթեթը:

Ինչպես հայտնել են բանկում, ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա է եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը բացման արարողությունից հետո շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ցուցադրված արտադրանքին, ներկայացված տեխնոլոգիաներին եւ նորարարական համակարգերին:

«Էքսպոյի այցելուները բանկի տաղավարում ոչ միայն ծանոթացել են Հայբիզնեսբանկի կողմից մատուցվող ծառայություններին եւ պրոդուկտների մասին տեղեկատվական նյութերին, այլեւ, անհրաժեշտության դեպքում, ստացել իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ խորհրդատվություն բանկի աշխատակիցներից»,- նշել են Հայբիզնեսբանկում՝ ընդգծելով, որ իրենք կարեւորում եւ գնահատում են յուրաքանչյուր հաճախորդի:

Բանկում տեղեկացրել են, որ Հայաստանի արդյունաբերողների, գործարարների միության եւ LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության կողմից կազմակերպվող տարածաշրջանային ունիվերսալ առեւտրաարդյունաբերական ամենամյա ցուցահանդեսում այս տարի իրենց արտադրանքն ու ծառայությունները ներկայացրել են հայրենական ու արտասահմանյան ավելի քան 200 ընկերություն, ինչպես նաեւ անհատ ձեռներեցներ ու ֆերմերներ:
Դիտում՝ 2742
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai