Հայաստանից միս-մսամթերք կարտահանվի ԱՄԷ

10.09.2018 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՍԱՊԾ #միս #ԱՄԷ
Հայաստանից այսուհետ միս-մսամթերք կարտահանվի Արաբական Միացյալ Էմիրություններ։

ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ տեւական ժամանակ վարած բանակցությունների արդյունքում՝ երկու երկրների պատկան մարմինները հաստատել են «ՀՀ-ից ԱՄԷ մսի եւ մսամթերքի արտահանման առողջության սերտիֆիկատը»:

«Այս փաստը ոչ միայն կխթանի երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության աճը, այլեւ կնպաստի երկկողմ գործարար կապերի ամրացմանն ու փոխշահավետ համագործակցության զարգացմանը»,- նշել են ՍԱՊԾ-ում։
Դիտում՝ 1856

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW