ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները փայլուն են, եւ խնդիր կա այդ կապերի տնտեսական բաղադրիչը բովանդակային մակարդակին համապատասխանեցնելու»:Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երեւանում՝ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման արդյունքներով: «Իմ կարծիքով՝ այս այցի արդյունքներով նոր խթան կհաղորդվի Հայաստանի եւ Վրաստանի քաղաքական, հումանիտար եւ տնտեսական հարաբերություններին: Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել եւ մենք լիովին պաշտպանում ենք այդ ծրագիրը: Կոնկրետ խնդիր է ձեւակերպվել՝ առաջիկա տարիների ընթացքում փոխադարձ առեւտրաշրջանառությունը հասցնել $1 մլրդ-ի մակարդակին»,- ասել է Հայաստանի վարչապետը:Նրա խոսքով՝ այս հավակնոտ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է ճանապարհային քարտեզ:Banks.am-ը համեմատության համար նշում է, որ 2016-ին, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է $367 մլն, 2017-ին՝ $480 մլն: Tweet Դիտում՝ 2012