Շինաշխատանքների արժեքի հաշվարկման կարգը կփոխվի

07.09.2018 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Քաղաքաշինության կոմիտե #Մերի Հայրապետյան
Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքի հաշվարկման կարգը փոփոխության կենթարկվի։

Այս մասին արձանագրվել է ՀՀ քաղաքաշինության նախագահի խորհրդական Մերի Հայրապետյանի եւ «Քաղաքաշինական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հանդիպման ընթացքում:

«Գործող նախահաշվային տարրային նորմերը թարմացման կարիք ունեն: Անհրաժեշտ է փոփոխել գործող նախահաշվային տարրային նորմերի եւ շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգերը»,- ասված է հաղորդագրությունում:

Մերի Հայրապետյանը ողջունել է հասարակական կազմակերպության՝ ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված մասնագիտական լուրջ վերլուծությունը եւ նշել, որ Քաղաքաշինության կոմիտեում այս հարցերի ուղղությամբ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու։
Դիտում՝ 4636

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW