Կոնվերս Բանկը գործարկել է ավտովարկավորման ակցիա

06.09.2018 | 18:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ակցիա
Կոնվերս Բանկը գործարկել է առաջնային ավտոշուկայից ավտոմեքենաների ձեռքբերման ակցիա:

Բանկում նշել են, որ «հաճախորդներին առաջարկվում են վարկավորման ավելի շահավետ պայմաններ»:

Ավտովարկավորման ակցիայի շրջանակում Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում առավելագույնը 45 մլն դրամի չափով վարկավորում: Մարման ժամկետը մինչեւ 84 ամիս է, տարեկան անվանական տոկոսադրույքը՝ սկսած 11%-ից, իսկ կանխավճարը՝ սկսած 10%-ից:

«Ակցիայի շրջանակում վարկավորումն իրականացվում է հնարավորինս սեղմ ժամկետներում, իսկ առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման նպատակով մինչեւ 15 մլն դրամ վարկավորման դեպքում տրանսպորտային միջոցի ապահովագրություն չի պահանջվում»,- ասված է հաղորդագրությունում:
    
Ակցիայի վերջնաժամկետը դեկտեմբերի 28-ն է:
Դիտում՝ 6478

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW